Տարեթիվ
2025
Ծառայություն
UX/UI Design
Website Development
Հաճախորդ
SENTIQ NGO
Տևողությունը
1.5 ամիս
Նպատակը և մարտահրավերը
Հաճախորդը մեզ դիմեց՝ ստեղծելու հարթակ, որը միավորում է երկու, առաջին հայացքից տարբեր, բայց փոխկապակցված ոլորտներ՝ կրթությունը և տուրիզմը։ Կայքը նախատեսված էր ինչպես ակադեմիական ծրագրեր, դասընթացներ ու միջոցառումներ ներկայացնելու, այնպես էլ՝ զբոսաշրջություն կազմակերպելու համար։ Մարտահրավերը կայանում էր բովանդակության կառուցվածքը այնպես կազմակերպելու մեջ, որ օգտագործողը հեշտությամբ կողմնորոշվի՝ առանց խառնվելու երկու բաժինների միջև։
Հետազոտություն և մոտեցում
Մոտեցումը սկսվեց հստակ բաժանումով․ ակադեմիական և տուրիստական հատվածները ստացան իրենց ներքին ենթաբաժինները՝ հատուկ նավիգացիայով, որոնց միջև կապը պահպանվում է, բայց գեղագիտական և բովանդակային առումով տարբերված են։ Նպատակային լսարանը տարբեր էր, ուստի UX կառուցվածքը մշակվեց ըստ տարբեր user persona-ների։ Դիզայնն ընտրվեց մաքուր և ֆունկցիոնալ, որտեղ տեքստն ու տեղեկատվությունը ունեն առաջնահերթություն, բայց վիզուալ շեշտադրումներով՝ կապված յուրաքանչյուր թեմայի տրամադրության հետ։
Ծրագրավորում և ինտեգրում
Կայքը կառուցվեց արագագործ և SEO-բարենպաստ ճարտարապետությամբ՝ ինտեգրելով մի քանի բովանդակության կառավարման գործիք՝ հաճախորդի համար ինֆորմացիան ինքնուրույն թարմացնելու նպատակով։ Տուրիստական էջերը ստացան ինտերակտիվ քարտեզներ, նկարագրություններ և ֆոտոգալերեա, իսկ ակադեմիական էջերը՝ դասընթացների մոդուլներ, ժամանակացույցեր, գրանցման ձևեր և նյութերի ներբեռնման համակարգ։ Բոլոր էջերն օպտիմալացված են բջջայինի համար՝ առանց UX-ի կորուստի։
Արդյունք և ազդեցություն
Վերջնական կայքը դարձավ երկկենտրոն կառույց՝ մաքուր, հասանելի և կազմակերպված։ Այն միավորում է կրթության ու մշակույթի համադրությունը՝ ներկայացնելով երկուսն էլ համահունչ լեզվով։ Կայքի շնորհիվ հաճախորդը ստացավ վստահելի թվային հարթակ, որը ծառայում է ինչպես գիտակրթական նպատակների, այնպես էլ զբոսաշրջիկերի ներգրավման համար։ Պարզ և խորքային կառուցվածքը ապահովում է օգտատերերի հեշտ նավիգացիան, իսկ տեխնիկական կայունությունը՝ երկարաժամկետ աշխատանք։