Motech

Motech

Տարեթիվ

2025

Ծառայություն

UX/UI դիզայն

Վեբ կայքի պատրաստում

Հաճախորդ

MOTORS CLUB

Տևողությունը

1 ամիս

Նպատակը

Այս նախագիծը ստեղծվել է բիզնեսի թվայնացման նպատակով՝ զրոյից կառուցելու ներկայություն, որը ներկայացնում է ընկերության գործունեությունը, արժեքները և առաջարկները։ Հաճախորդը ցանկանում էր ոչ միայն ժամանակակից և բովանդակային կայք, այլ նաև արագագործ, հարմարեցված և տեխնիկապես հստակ կառուցված լուծում։ Մարտահրավերը կայանում էր թե՛ UX-ի կառուցման, թե՛ SEO-ի արդյունավետության, և թե՛ բովանդակության ճշգրիտ դասավորման մեջ՝ դարձնելով կայքը մատչելի և համոզիչ։

Հետազոտություն և մոտեցում

Սկզբում ուսումնասիրվեց ոլորտը, մրցակիցների կայքերը, լսարանի վարքագիծը և հաճախորդի բրենդային դիրավորումը։ Դրա հիման վրա ստեղծվեց կայքի կառուցվածքային քարտեզ՝ որոշելով էջերի դասավորությունը, նավիգացիոն հոսքերը և բովանդակության դասական ուղին՝ որ էջից որ էջ տեղափոխվել։ Դիզայնի տեսանկյունից ընտրվեց մաքուր ոճ՝ վիզուալ հստակ շեշտադրումներով և շարժման սահուն ինտերակտիվ լուծումներով՝ ինչպես Dekstop, այնպես էլ Mobile տարբերակի համար։ Կառուցվեց նաև ադմին պանել՝ հաճախորդին թույլ տալով ինքնուրույն թարմացնել որոշ բովանդակություններ։

Ծրագրավորում և ինտեգրում

Վեբ կայքը ծրագրավորվեց ապահովելով արագ բեռնվածություն, SEO բարենպաստ կոդ, հարմարվող դիզայն և երրորդ կողմի ինտեգրացիաներ՝ օրինակ՝ կայքի վիճակագրություն, բովանդակության կառավարում, կայքի անվտանգության գործիքներ կամ առցանց կապի ձևեր։ Հատուկ ուշադրություն դարձվեց արագության օպտիմալացմանը, ճշգրիտ կոդավորման կանոններին։ Ամբողջ նախագիծը փորձարկվեց տարբեր սարքերում և բրաուզերներում՝ ապահովելով կայունություն և կատարողականություն։

Արդյունք և ազդեցություն

Արդյունքում կայքը դարձավ լիարժեք թվային ներկայություն՝ ֆունկցիոնալ, վստահելի և օգտագործողի համար հարմարեցված։ Այն աջակցում է բրենդի ներկայացմանը, հաճախորդների ներգրավմանը և ընդհանուր ճանաչելիության բարձրացմանը։ Վեբ լուծումը նաև ապահովում է երկարաժամկետ կիրառելիություն՝ առանց ամեն քայլափոխին տեխնիկական օգնության կարիքի։ Այս նախագիծը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է ճշգրիտ ծրագրավորված կայքը վերածվում բիզնեսի հստակ և արդյունք տվող գործիքի։

  • ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ!

Պատրա՞ստեք կյանքի կոչել ձեր գաղափարը։ Կապնվեք մեզ հետ՝ սկսենք միասին։

ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ!

Պատրա՞ստ ես կյանքի կոչել քո գաղափարը։ Կապվիր մեզ հետ՝ սկսենք միասին։

ԵԿԵՔ ԽՈՍԵՆՔ!

Պատրա՞ստ ես կյանքի կոչել քո գաղափարը։ Կապվիր մեզ հետ՝ սկսենք միասին։