3D մոդելավորում
Մենք ստեղծում ենք բարձրորակ 3D մոդելներ՝ արտադրանքի ներկայացման, վիզուալիզացիայի, անիմացիայի կամ ինտերակտիվ վեբ օգտագործման նպատակով։ Ճշգրտություն, ոճ և տեխնիկական պատրաստակամություն՝ ամեն նախագծի համար։
Ինչու՞ է կարևոր 3D մոդելավորումը
3D մոդելավորումը հնարավորություն է տալիս ներկայացնել ցանկացած գաղափար՝ իր ամբողջական տեսքով, նույնիսկ եթե այն դեռ գոյություն չունի իրականում։ Ճարտարապետություն, արտադրանք, տեխնիկա կամ գեղարվեստական պատկերացում՝ ամեն ինչ կարելի է վիզուալ ձևակերպել մանրակրկիտ և հստակ ձևով։
3D մոդելներն օգտագործվում են կայքերում, գովազդներում, հավելվածներում, տպագրության մեջ և տեսահոլովակներում։ Դրանք ձևավորում են բարձր արժեքի, նորարարության ու պրոֆեսիոնալիզմի տպավորություն։
Ի՞նչ արդյունք եք ստանում
Իրականությանն մոտիկ և տեխնիկապես պատրաստ 3D մոդել
Վիզուալ նյութ, որը կարող ես օգտագործել կայքերում, գովազդներում կամ անիմացիայում
Հավասարակշռված ֆայլեր՝ render-ի, շարժման կամ ինտերակտիվ կիրառման համար
Արդյունք, որը ներկայացնում է բարդ գաղափարը պարզ ու գրավիչ ձևով
Օրիգինալ ու որակյալ 3D բովանդակություն՝ պատրաստ ցանկացած հարթակի