Ինչպե՞ս պատրաստել ժամանակակից և արագ վեբ կայք 2025-ին
Aug 29, 2025

Այսօր պարզապես կայք ունենալը բավարար չէ։ Քո կայքը պետք է լինի արագ, հարմար բոլոր սարքերին, մաքուր դիզայնով և տեխնիկապես պատրաստ՝ SEO-ի և օգտատերերի պահանջներին։ Inspace Studio-ում մենք մշակում ենք կայքեր, որոնք ոչ միայն գեղեցիկ են, այլև բերում են արդյունք։ Ահա ամբողջական քայլերի ցանկը, որով առաջնորդվում ենք կայք ստեղծելիս։
Քայլ 1. Ուսումնասիրություն և բովանդակության պլանավորում
Նախքան դիզայնը կամ կոդը սկսելը, պետք է հասկանալ՝
Ո՞վ է թիրախ լսարանը
Ի՞նչ խնդիր է լուծում կայքը
Ինչպիսի՞ կառուցվածք և էջեր պետք են
Մենք հաճախ սկսում ենք՝ user personas, կայքի քարտեզ (sitemap), և հիմնական մեսիջների ձևակերպումով։
Քայլ 2. UX/UI դիզայն
Այս փուլում ստեղծվում են
Wireframe-ներ՝ կառուցվածքային տրամաբանության համար
Visual դիզայն՝ տառատեսակներով, գույներով, պատկերներով
Մոբայլ և դեսքթոփ տարբերակներ
Նպատակն է՝ ապահովել հաճելի օգտագործման փորձ՝ առանց շփոթեցնող տարրերի։
📌 Հիշիր․ լավ դիզայնը տեսանելի չէ՝ այն ուղղակի աշխատում է։
Քայլ 3. Ծրագրավորում (Development)
Դիզայնից հետո կայքը ծրագրավորվում է՝ Webflow, Framer կամ custom կոդով՝ ըստ նախագծի։ Կարևոր է՝
Ապահովել արագ բեռնման ժամանակ
Հարմարեցնել բոլոր սարքերի էկրաններին
Ինտեգրել SEO բազային կարգավորումներ
Եթե անհրաժեշտ է՝ միացնել CMS բովանդակության համակարգ
Քայլ 4. Ստուգում և հրապարակում
Մինչ live տեղադրումը կայքը ստուգվում է՝
SEO (on-page)
Բոլոր browser-ներում և սարքերում
Link-երի և contact ձևերի աշխատանքը
Այնուհետև՝ տեղափոխվում է live սերվեր, միացվում է domain-ը և բացվում աշխարհին։
Եզրակացություն
Ժամանակակից կայքը շատ ավելին է, քան պարզապես էջեր։ Այն պետք է ներկայացնի քո բրենդը՝ վստահելի, արագ և հիշվող ձևով։ Եթե փնտրում ես կայք, որը կդառնա քո բիզնեսի թվային հիմքը, մենք Inspace Studio-ում պատրաստ ենք աջակցել բոլոր փուլերում։